Համագործակցային մարզական խաղեր Հյուսիսային դպրոցի հետ

on

Օրը՝ Հունվար

Ժամը՝ 10:00-11:00

Մասնակիցներ` Արևմտյան և Հյուսիսային դպրոցպարտեզների 6-րդ ջոկատներ

Մասնակիցների թիվը40 սովորող

Անցկացման վայրը՝ Մայր դպրոց

Պատասխանատուներ ՝ Սոնա Սարգսյան , Անահիտ Կիրակոսյան

Նպատակը՝ Նախադպրոցական կրթության, հանրակրթության մեջ մարմնամարզության ներդրման, մարմնամարզական կարողությունների-հմտությունների ուսուցման փորձի ներկայացումը, ամփոփումը, խրախուսումը և տարածումը: Համագործակցության հիմնական նպատակը՝ թիմային աշխատանք և ընկերական միջավայր ստեղծելը:

Խնդիրները՝

 Մարզական հմտությունների կիրառում

․ մարզական գույքից օգտվելու կարողության գնահատում

․ Ֆիզիկական և շարժողական պատրաստվածություն

վարժությունները`

Ազատ վարժություն` շարք, վազք, նախավարժանք:

Շնչառական վարժություններ՝ /խորը շնչել և արտաշնչել/ ձեռքերը բարձրացնելով և իջեցնելով.

Անհրաժեշտ իրեր

Գնդակներ

օղակներ

պարկեր

կոներ

պարան

Խաղ 1. Յուսաքանչյուր խումբ ունի մեկական գնդակ: Գնդակը դրված է որոշակի հեռավորության վրա: Սաները հերթով վազում են, գնդակը վերցնում և փոխանցում են ընկերոջը: Հաղթում է առաջինն ավարտող խումբը:

Խաղ 2. Խաղ երկրորդը նման է առաջինին, բայց այստեղ ավելանում են կոներ: Սաները վարժությունը կատարում են կոները շրջանցելով:

Խաղ 3. Յուրաքանչյուր խմբից երկու սովորող, գնդակը միմյանց քցելով պետք է տեղափոխեն նշված վայր:

Խաղ 4. Յուրաքանչյուր խմբից մեկական սովորող, զիգզագաձեւ անցնելով կոների միջով վազում եւ անցնում է նաեւ օղակի միջով։

Խաղ 5. Յուրաքանչյուր խմբից մեկական սովորող վազում է որոշակի հատված, կանգնում կոնի մոտ եւ տասն անգամ պարանով թռնում եւ հետադարձ գնում։

Արդյունքը՝ Տեսանյութի և ֆոտոների տեսքովկհրապարակվի դասարանական

Оставьте комментарий