Համագործակցային մարզական խաղեր Հյուսիսային դպրոցի հետ

on

Օրը՝  Հունվարի 12

Ժամը՝ 14.00—15.30

Մասնակիցներ` Արևմտյան և Հյուսիսային դպրոցպարտեզների 4-5-րդ դասարանցիներ

Մասնակիցների թիվը30 սովորող

Անցկացման վայրը՝ Քայլքով գնում ենք դեպիՄայր դպրոց և ունենում մարզական օր

Պատասխանատուներ ՝ Սոնա Սարգսյան , Սուսաննա Պետրոսյան

Նպատակը՝ Նախադպրոցական կրթության, հանրակրթության մեջ մարմնամարզության ներդրման, մարմնամարզական կարողությունների-հմտությունների ուսուցման փորձի ներկայացումը, ամփոփումը, խրախուսումը և տարածումը: Համագործակցության հիմնական նպատակը՝ թիմային աշխատանք և ընկերական միջավայր ստեղծելը:

Ընթացքը՝ Սովորողների մի մասը Մայր դպրոցի ֆուտբոլի դաշտում կխաղա համագործակցային ընկերական ֆուտբոլ, իսկ մյուս խումբը՝ էստաֆետայն խաղեր:

Խնդիրները՝

 Մարզական հմտությունների կիրառում

․ մարզական գույքից օգտվելու կարողության գնահատում

․ Ֆիզիկական և շարժողական պատրաստվածություն

Ստուգատեսի համար նախատեսված վարժությունները`

Ազատ վարժություն` շարք, վազք, նախավարժանք:

Շնչառական վարժություններ՝ /խորը շնչել և արտաշնչել/ ձեռքերը բարձրացնելով և իջեցնելով.

Անհրաժեշտ իրեր

Գնդակներ

օղակներ

պարկեր

կոներ

պարան

Խաղ 1. Յուսաքանչյուր խումբ ունի մեկական գնդակ: Գնդակը դրված է որոշակի հեռավորության վրա: Սաները հերթով վազում են, գնդակը վերցնում և փոխանցում են ընկերոջը: Հաղթում է առաջինն ավարտող խումբը:

Խաղ 2. Խաղ երկրորդը նման է առաջինին, բայց այստեղ ավելանում են կոներ: Սաները վարժությունը կատարում են կոները շրջանցելով:

Խաղ 3. Յուրաքանչյուր խմբից երկու սովորող, գնդակը միմյանց քցելով պետք է տեղափոխեն նշված վայր:

Խաղ 4. Յուրաքանչյուր խմբից մեկական սովորող, զիգզագաձեւ անցնելով կոների միջով վազում եւ անցնում է նաեւ օղակի միջով։

Խաղ 5. Յուրաքանչյուր խմբից մեկական սովորող վազում է որոշակի հատված, կանգնում կոնի մոտ եւ տասն անգամ պարանով թռնում եւ հետադարձ գնում։

Արդյունքը՝ Տեսանյութի և ֆոտոների տեսքովկհրապարակվի դասարանական

Оставьте комментарий