Համագործակցային մարզական նախագծի շրջանակներում միասին մրցեցին Արևմտյան և Հյուսիսային դպրոցի ճամբարականները, որոնց մի մասը էստաֆետային խաղեր իրականացրին, մյուսները՝ ֆուտբոլ: Համագործակցային նախագծերի ընթացքում միշտ հաղթում է ընկերությունը՝ ոչ ոքի հաշվով:
День: 18 января 2022
Բասկետբոլի վարման կանոնները
5-րդ ջոկատի մարմնակրթության դասաժամը իրականացրեցինք Մայր դպրոցի բասկետբոլի դահլիճում, որտեղ մեզ դիմավորեց բասկետբոլի մարզիչ Արինա Թումասյանը : Սկզբից ծանոթացրեց, թե ինչպես է ստեղծվել բասկետբոլը որպես մարզաձև, իսկ հետո ցույց տվեց վարման և փոխանցման ճիշտ կանոնները:
Սովորող-սովորեցնող. Scratch ծրագրի ուսուցում
Քոլեջի 2-րդ կուրսի ուսանողները այս անգամ իրենց ՏՏ հմտությոններով՝ Scratch ծրագրի իմացությամբ կիսվեցին Արևմտյան դպրոցի 2-րդ ջոկատի հետ: