2-րդ ջոկատի ճամբարականների և մարզիչ Մադլենա Թերզյանի հետ միասին այսօր ճամփորդեցինք Օղակաձև զբոսայգու նորաբաց սքեյթ պարկ: Ձմեռային մարզական խաղերի ճամփորդական մեկնարկը տրվեց հենց այնտեղից: Ճամբարականների ուրախությանը չափ չկար. մի քանիսը իրենց սքեյթերով իջնում էին թմբերից, մյուս խումբը՝ ինքնագլոր և անվաչմուշկներով էին սահում, իսկ մյուսներն՝ ֆուտբոլով էին զբաղված: Իսկ մնացած մասն դիտեք տեսանյութի և ֆոտոպատման տեսքով:
Месяц: Январь 2022
Առաջին ձյուն
Գա՛լդ բարի, սպիտակ ձյուն: Վերջապես տեղաց ճամբարականների այդքան սպասված առաջին ձյունը՝ ուրախություն, հրճվանք և խինդ:
Ճամբարականների մարզական առօրյան
Այս անգամ 5-րդ ջոկատի մարմնակրթության դասաժամը իրականացրեցինք Մայր դպրոցի մարմնամարզության սրահում, որտեղ ճամբարականները ցույց տվեցին իրենց մարզական հմտությունները:
Ճամբարային մարզական օր
Ձմեռային ճամբարի մեկնարկը տրվեց։ Այսօր 2-րդ ջոկատի ճամբարականները տարբերվեցին իրենց մարզական առօրյայով։ Մարզական ստուգատեսին ընդառաջ Բախշյան այգում նախավարժանք անելուց հետո քայլքով գնացին դեպի Մայր դպրոց՝ հեծանիվ վարելու։ Հրայր Հովհաննիսյանը ճամբարականներին նախ ծանոթացրեց հեծանիվ վարելու մի շարք կանոններին և այնուհետև նոր սկսեցին վարել։
10-14․01․2022 աշխատակարգ
Իրականացվող նախագծեր՝ Համագործակցային մարզական խաղեր Հյուսիսային դպրոցի հետ Հունվարի 10, երկուշաբթի 13.35-14.00 Հանգստի ժամ 14.00-15.00 Ազգային խաղեր՝ պարանքաշոցի, փայտքաշոցի 15․00-15.20 Ընդմիջում 15․20-16․00 Զրույց քննարկում, ինչպես անցկացրի Ամանորը 16.00-16.30 Դասասենյակի հավաքում 16.30-17.00 Քայլք դեպի երթուղայիններ
Համագործակցային մարզական խաղեր Հյուսիսային դպրոցի հետ
Օրը՝ Հունվարի 12 Ժամը՝ 14.00—15.30 Մասնակիցներ` Արևմտյան և Հյուսիսային դպրոց—պարտեզների 4-5-րդ դասարանցիներ Մասնակիցների թիվը` 30 սովորող
Ուսուցչի լույսով ցնծություն…
Մանկավարժական ճամբար Ուսուցչի լույսը. Սուրբ Ծննդյան նախաճրագալույցի ծես կրթահամալիրի Մարմարյա սրահում։ Նկարաշարը՝ Սմբատ Պետրոսյանի
Դիմակահանդես
Արևմուտքի 4-5-րդ դասարաններում իսկական իրարանցում է: Ամանորյա գեղեցիկ տոնախմբությանը հաջորդեց դիմակահանդեսը: Սովորողները, դասավանդողները տոնական արդուզարդով, տարեդարձի ուրախությամբ, ամանորյա երգ ու պարով ճանապարհեցին հին տարին։ Նոր՝ 2022 թ․ դիմավորում ենք բարձր տրամադրությամբ՝ ցանկանալով աշխարհին խաղաղություն և բարեկեցություն: Նկարաշարը՝ ստորև